Հետևելով Google-ի օրինակին՝ Microsoft ընկերությունը նույնպես որոշել է բացահայտել, թե հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը քանի անգամ են դիմել իրենց՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակի» հյուրն այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։
Փաստաթուղթը բարձրաձայն հրապարակվելուց հետո ուղարկվեց նախագահական նստավայր:
Եթե քաղաքական ուժերը պարզապես մրցակցելու են քվեների ձեռք բերելու հարցում և վերջին խոսքը ՀՀԿ-ինն է լինելու՝ ում ինչքան տոկոս բաժանեն, նման պրոցեսը որևէ արժեք չունի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը որ տեղն է զբաղեցրել: Դա հանրության կամքի հետ կապ չունեցող արդյունք է
Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրող PepsiCo ընկերությունը իր հանրահայտ Pepsi-Cola-ի համար մշակել է շշի նոր դիզայն։
73-ամյա Արաքսյա Ավետիսյանի աղջիկը թողել է իր 5 անչափահաս երեխաներին ծեր ու հաշմանդամ մոր հույսին ու հեռացել, ապա ստեղծել նոր ընտանիք՝ վերջնականապես կտրելով կապը ծեր մոր ու անչափահաս երեխաների հետ:
Մարտի 22-ին «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի կողմից բացվել է «FINAR» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին:
«Ձեր ծրագրերը մշակելուց և խոստումներ տալուց առաջ հիշեք նաև իմ մասին: Մայիսի 5-ին ես նույնպես գնալու եմ ընտրության, որովհետև ուզում եմ, որ Երևանը դառնա նաև իմ քաղաքը: Ես ոչ միայն արժանի եմ դրան, այլև դրա իրավունքն ունեմ: Ի վերջո, այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին»:
Վիրահատության ամբողջ ընթացքում մենք գտնվում էինք թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ հրազենային վնասվածքներով տեղափոխել էին Վ. Գալստյանին, սակայն նրա հարազատներից որևէ մեկն այդպես էլ նրան տեսակցելու չեկավ:
Հաղթող թիմը հնարավորություն կստանա ներկայացնել Հայաստանն այս տարվա հուլիսին Ռուսաստանի Սանկտ- Պետերբուրգ քաղաքում անցկացվելիք Երևակայության գավաթ 2013-ի համաշխարհային եզրափակչին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այսօր ցերեկը Ազատության հրապարակում մի տղամարդ կորցրել էր գիտակցությունն ու ընկեր էր գետնին: Այդ պահին Ազատության հրապարակում նրա կողքին գտնվող քաղաքացիները 168.am-ի հետ զրույցում ասացին, թե տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:
Մարտի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովիտներում և նախալեռներում` անձրև:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Հաշվի առնելով, որ նա նախաքննության ընթացքում հայտնել էր որոշակի տեղեկություններ, որոնց մասին դատաքննության ընթացքում չէր ասել, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Դավիթ Ադամյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը. «Երբ դուրս […]
Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,287,991 ԱՄՆ դոլար 415.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,780,219 ԱՄՆ դոլար 417.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նրա և Անտոնելա Ռոկուցոյի սիրո պատմությունը սկսվել է 2009թ., սակայն նրանք մեծացել են նույն բակում և միմյանց ճանաչում էին դեռևս 5 տարեկանից:
«Եթե նրա կողմնակիցները կարծում են, որ մասնակցելով այդ ընտրություններին՝ նույնաչափ արդյունքներ կունենան, ինչքան նախագահական ընտրություններում էր, ապա չարաչար սխալվում են»,- գրել է Երջանիկ Աբգարյանը
Րաֆֆին առաջարկում է վերցնել: Բայց տակավին անհայտ է՝ կտա՞ արդյոք իշխանությունը Րաֆֆիի ուզածը: Անկախ դրանից՝ իշխանությունը, կարծում ենք, երախտապարտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին…
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այս անգամ լուսանկարիչների ուշադրությունը գրավել է ոչ թե Արթուրի շքեղ կոստյումը, այլ բռնցքամարտիկին ուղեկցող գեղեցիկ անծանոթուհին: Երեկոյի ընթացքում զույգին չեն կաշկանդել տեսախցիկները: Նրանք շարունակ ինչ-որ բան են շշնջացել միմյանց եւ ժպտացել` իրար ձեռք բռնած:
Համերգը բացեց երգչուհի Եվան, ով կատարեց 6 երգ: Խմբի վոկալիստ Անդրեի հետ զուգերգերով հանդես եկան Սոնա Ռուբենյանը և Ծովինար Մելքոմյանը:
«Որևէ ընտրությանը մասնակցելը՝ պետական հեղաշրջումից հետո, իմ կարծիքով, բավական տարօրինակ է: Մենք կզարմանայինք, եթե մենք լինեինք այդ ցուցակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
«Ժամանակի ընթացքում բոլորը պետք է տեսնեն, որ սա համազգային համապետական, համաքաղաքացիական պայքար է, ով դեմ կանգնեց հայ ժողովրդի իրավունքին, լինի հայաստանցի, թե օտար, ինքը մեղսակից է լինելու և պետք է զղջա, որովհետև այս մեր պայքարը անտարակույս տանելու ենք դեպի հաղթանակ»:
Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը եզրափակիչում 0:2, 0:2 հաշվով պարտվեց վրացի ըմբիշ Դաթո Մարսագիշվիլիին և արժանացավ արծաթե մեդալի:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.67 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.12%-ով կամ 0.51 դրամով։
Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղղորդված և պատվիրված հակաքարոզչությունը` ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Եվ այդ «Սև PR-ը» իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: Ինչպիսի վստահություն…
Քիչ առաջ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ավարտվեց այսօր ԱԺ ներխուժած և հրազենային վնասված ստացած քաղաքացու՝ Վրեժ Գալստյանի վիրահատությունը:
Մադրիդի «Ատլետիկոն» կարող է նոր հովանավոր ունենալ։
Ինձ ոչ մի նախագահ պետք չէ, պետք է հայ ժողովրդի հաղթանակը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր խոսքերում հեգնանք չկա: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ասաց. «Հաշվեք, պարոն Աարգսյան, հաշվեք և տեսեք՝ այստեղ հավաքվածների թիվը երեք հազա՞ր է, թե՞ մեկ ուրիշ թիվ»:
Ես պետք է խոստովանեմ, որ բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ նրան կջնջեն ու դա քաղաքականորեն ինքնասպանություն էր: Շատ ուրախ եմ, որ սխալվեցի: Դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլև ցնցեցիք ամբողջ սփյուռքը, որը նոր հույս ստացավ, հեռանկարներ տեսավ, թե իր դերը որն է երկրի բարգավաճման հարցում: