17 տարվա մեջ առաջին անգամ Pepsi-ն փոխում է պլաստիկե շշի դիզայնը
Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրող PepsiCo ընկերությունը իր հանրահայտ Pepsi-Cola-ի համար մշակել է շշի նոր դիզայն։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, այդ մասին հայտարարել է ընկերության մամուլի քարտուղար Էնդրիա Ֆուտը։ Շշի տեսքը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել 1996 թվականին։
Նշենք, որ փոփոխության է ենթարկվել 20 ունցիա (մոտ 0.6 լիտր) տարողությամբ շիշը։ Սակայն AdAge-ի տեղեկություններով՝ կփոփոխվի նաև 16 ունցիա տարողությամբ շիշը։
Շշի ներքևի մասը նեղացվել է։ Դիզայնների կարծիքով, այդպես ավելի հարմար է այն բռնել։ Փոքրացվել են նաև պիտակի չափսերը։
Նոր տարաները հներին ամբողջությամբ կփոխարինեն 2 տարվա ընթացքում։ Ֆուտը նշել է, որ նոր տեսքով Pepsi-Cola-ն առաջինը կհայտնվի Նյու-Յորքում, այնուհետև Չիկագոյում, Կալիֆորնիայում և Ֆլորիդայում։