Բաժիններ՝

Հաջորդ մրցաշրջանում Ատլետիկոյի մարզաշաիկին Azerbaijan-ի փոխարեն կարող է Bwin-ը հայտնվել

Մադրիդի «Ատլետիկոն» կարող է նոր հովանավոր ունենալ։

«Ատլետիկոն» հաջորդ մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կհայտնվի Չեմպիոնների լիգայում, և դա է պատճառը, որ նրանք գրավել են նոր հովանավորների ուշադրությունը, որոնց մեջ է նաև Bwin ընկերությունը՝ մադրիդյան մյուս ակումբի՝ «Ռեալի» տիտղոսավոր հովանավորը։

Bwin-ի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը, և ընկերությունը դեմ չէ «Ատլետիկոյի» հետ պայմանագիր կնքելուն, որի գլխավոր հովանավորն է Azerbaijan-ը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների հետ գործարքն իսպանական ակումբին 12 մլն եվրո էր բերել։

«Ատլետիկոն» մտադիր է ավելի շահավետ պայմանագիր կնքել, և Bwin-ը հիանալի թեկնածու է դրա համար։ Այս մասին տեղեկանում ենք Football Espana-ից։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս