Բանկերը գնել են 101.2, վաճառել՝ 107.7 միլիոն դոլար
Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 101,287,991 ԱՄՆ դոլար 415.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 107,780,219 ԱՄՆ դոլար 417.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 418.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 417.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,944,393 EUR 537.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,426,633 EUR 541.08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 567,127,402 ՌԴ ռուբլի 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 127,653,957 ՌԴ ռուբլի 13.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 76 մլն ԱՄՆ դոլար: