Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը. Մեր ազգը հանդարտության կարիք ունի

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը: Վերջինս շնորհավորեց պայքարող մարդկանց, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով իրենց ձայնը լսելի դաձրին:

«Ես պետք է խոստովանեմ, որ բոլորովին հակառակ էի իր թեկնածության, վստահ էի, որ նրան կջնջեն ու դա քաղաքականորեն ինքնասպանություն էր: Շատ ուրախ եմ, որ սխալվեցի: Դուք ցնցեցիք ոչ միայն Հայաստանը, այլև ցնցեցիք ամբողջ սփյուռքը, որը նոր հույս ստացավ, հեռանկարներ տեսավ, թե իր դերը որն է երկրի բարգավաճման հարցում»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի հոր խոսքով՝ ինքը միշտ կողմնակից է եղել երկխոսության, փոխադարձ զիջումների, թեպետ խոստովանեց, որ դա շատերի համար կարող է հաճելի չլինել, բայց ցանկանում է  դուրս գալ այս վիճակից ոչ միայն նրա համար, որ Րաֆֆին չտառապի, այլ որովհետև ազգը հանդարտության կարիք ունի:

Իսկ այդ ճանապարհը, Ռ. Հովհաննիսյանը հույս ունեցավ գտնել երկխոսության, փոխզիջման ուղիով: Հիշելով երջանկահիշատակ Վազգեն Վեհափառին, նա համոզմունք հայտնեց, որ մեր ժողովրդի չարչարանքը, Րաֆֆի Հովհաննիսյանի զոհողությունն իզուր չեն և չարչարանքից հետո պետք է ունենաք հարություն:

Տեսանյութեր

Լրահոս