Մարտի 4-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 154 հասցեում գտնվող Սևանի երաժշտական դպրոցի տանիքը փլուզվել է (մոտ 40 քմ):
ՈՍԿԻ` գնման գին` 19261,78 (+56.13), բացթողնման գին` 20936,72 (+61.01), ԱՐԾԱԹ` գնման գին` 348.64(-4.88), բացթողնման գին` 378.96 (-5.3), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19370.97(-565.72), բացթողնման գին` 21055.40(-614.92), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8919.31 (-78.07), բացթողնման գին` 9694.90 (-84.86)։
Օմբուդսմենի 2012 թվականի զեկույցը պատրաստ է: Ըստ օրենքի մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան զեկույցը պետք է ներկայացվի մինչև մարտի 31-ը: Այսօրվանից հանրությանը կներկայացվեն այդ զեկույցի առանձին հատվածներ, որոնք ներառում են կոնկրետ ոլորտներում առկա լրջագույն հիմնախնդիրները:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը չի կարող օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ շարունակվում են քննարկումները հետընտրական գործընթացների շուրջ:
Մի քանի օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում այդ հոբելյանը նշվեց, ըստ էության, միայն արարողակարգային մակարդակով:
Ռուսաստանն արտասահմանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը ներառել է իր արտաքին քաղաքական հայեցակարգում:
ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն Ր. Հովհաննիսյանի ներկայացուցիչները և արդյոք հավատո՞ւմ են, որ Սահմանադրական դատարանը կբավարարի իրենց դիմումը. «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այս հարցին պատասխանեց. «Կցանկանամ զերծ մնալ հուզական պատասխաններից»։
Հայաստանում մինչև 2015թ.` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ստեղծվելու է տվյալների էլեկտրոնային բազա՝ Ցեղասպանության զոհերի անուններով:
Հայտնի երգչուհի Ռիհաննան, ով վերջերս կրկին սկսել է հանդիպել սկանդալային ռեփեր Քրիս Բրաունի հետ, պատրաստվում է մայրանալ։
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր Ստամբուլում դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Օբամայի վարչակազմը մտադիր է այս ամիս հայտարարել մի հավակնոտ նախագծի մասին, որը վերաբերում է մարդկային ուղեղին և դրա գործունեությանը. այն կներառի հասարակական և մասնավոր գիտնականների:
Իրանն իրավունք ունի ունենալ «անվտանգ միջուկային պոտենցիալ», սակայն դրա համար կան որոշակի չափորոշիչներ:
Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեն ՀՀՇ նախկին անդամները՝ ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ:
Տասնմեկ գիտնականներ, որոնց մեծ մասն ամերիկացիներ են, դարձան աշխարհում բժշկության և կենսաբանության ոլորտում ամենահարուստ գիտական մրցանակի` «Breakthtough Prize»-ի առաջին դափնեկիրները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները նաև իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հնարավոր քաղաքացիական թռիչքների իրականացնելու և ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված միջադեպերի վերաբերյալ:
«Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: Հայաստանի ձայնի թեկնածուներից: Ազնավուր է երգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շառլ Ազնավուրը:
ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով առաջ Սահմանադրական դատարան դիմում ներկայացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը և Հովսեփ Խուրշուդյանը։
Ես ցանկանում եմ, որ արդյունքները ձեռք բերվեն բանակցությունների և ոչ թե վերջնագրերի հիման վրա:
«Դուք շնորհավորել եք կեղծ նախագահին»: Այս և նման տիպի կոչերով մի քանի ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև:
«Ախր ես չեմ հանդգնում, ինչպե՞ս կարող եմ ես՝ նվաստս… ինչպե՞ս կարող եմ խոսք ասել ԱՄՆ-ի նախագահին… Եթե իմանայինք, որ նա մտածում է՝ շնորհավորել, այդ ընթացքում գուցե կարողանայինք ֆոն ստեղծել, որ նա կարողանար հասկանալ, թե ինչ է անում»,- ասում է Լուսինե Բադալյանը
Չի բացառվում, որ հաջողության դեպքում Ադելը կարող է դառնալ Բոնդի մասին ֆիլմերի երգերի մշտական կատարող:
Կողմերը պաշտոնապես հայտարարել են «Հարավային գազային միջանցքի» զարգացման հարցում համագործակցության շուրջ համաձայնության մասին:
Աշոտյանն առաջարկում է մինչև ՍԴ վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները
Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձել է հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը…
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մարտի 5-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
ԱԷՄԳ-ի պատվիրակությունը վերջին անգամ Իրան է այցելել այս տարվա փետրվարի 13-ին:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: