
Ռ-Էվոլյուցիա Թողարկում 12
Մի քանի օր առաջ լրացավ ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Ընթացիկ քաղաքական զարգացումների համատեքստում այդ հոբելյանը նշվեց, ըստ էության, միայն արարողակարգային մակարդակով: Մինչդեռ այն պատեհ առիթ էր՝վերլուծելու, վերաիմաստավորելու, վերարժևորելու երկուսուկես տասնամյակի մեր անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները: Բայց նման քննարկում տեղի չունեցավ: Հույս ունեմ նաև այդ բացը լրացնել մեր հաղորդման այսօրվա հյուրի հետ: Այսօր մենք զրուցելու ենք Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ: