Nabucco-ն ու TANAP-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco Gas Pipeline International GmbH. կոնսորցիումն ու TANAP Doalgaz Iletim A.S. ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման ու համագործակցության մասին հուշագիր:

Կողմերը պաշտոնապես հայտարարել են «Հարավային գազային միջանցքի» զարգացման հարցում համագործակցության շուրջ համաձայնության մասին: Փաստաթուղթը ենթադրում է Nabucco ու TANAP նախագծերի միջև տեխնիկական ու ռազմավարական այլ տեղեկտավության փոխանակում, ինչպես նաև տվյալ նախագծերի զարգացմանն աջակցում:

Հուշագիրը նաև ընդգծում է գազի փոխադրման երթուղիների հետագա դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ ԵՄ-ի գազային մատակարարումների անվտանգության մեծացման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031