Ոսկու պետական գինը մի փոքր թանկացել է
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 04.03.13թ.-10.03.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 19261,78 (+56.13), բացթողնման գին` 20936,72 (+61.01), ԱՐԾԱԹ` գնման գին` 348.64(-4.88), բացթողնման գին` 378.96 (-5.3), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19370.97(-565.72), բացթողնման գին` 21055.40(-614.92), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8919.31 (-78.07), բացթողնման գին` 9694.90 (-84.86)։