ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին կժամանեն տարածաշրջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Կելին (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն առաջիկա շաբաթներին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը:

Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը: Դրանում նշված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը մարտի 2-ին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ մարտի 3-ին՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները նաև իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում հնարավոր քաղաքացիական թռիչքների իրականացնելու և ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված միջադեպերի վերաբերյալ: Նրանք նաև քննարկել են հրադադարի ռեժիմի ամրագրման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։