Բաժիններ՝

Սաակաշվիլին հայտնել է, որ չի կարողացել Իվանիշվիլիի հետ համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հանդիպել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպումն անցել է Պետական գրասենյակում և տևել է մեկ ժամից ավելի:

Հանդիպումից հետո Սաակաշվիլին հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր չէ ցրել կառավարությունը, քանի որ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անցել է շատ քիչ ժամանակ՝ նրա գործունեությունն ադեկվատ գնահատելու համար:

Դրա հետ մեկտեղ նա Իվանիշվիլիի հետ հանդիպումը ինչպես միշտ որակել է «հետաքրքիր»՝ ընդգծելով, որ այդօրինակ հանդիպումները պետք է շարունակվեն հետագայում: Սահմանադրական ուղղումների հետ կապված՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքներն այդ ուղղությամբ.

«Մենք կշարունակենք աշխատել Սահմանադրության վրա: Ըստ իս, չկան հարցեր, որոնց շուրջ մենք չկարողանանք պայմանավորվել և հաղթահարել խոչընդոտները: Ես ցանկանում եմ, որ արդյունքները ձեռք բերվեն բանակցությունների և ոչ թե վերջնագրերի հիման վրա: Հանդիպման ժամանակ ես առաջ քաշեցի մի շարք պահանջներ:

Մասնավորապես, երկարատև հեռանկարում Վրաստանին անհրաժեշտ է անկախ դատարան: Երկրորդ պահանջն առնչվում է ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումների դադարեցմանը: Պետք է ապահովվի բազմակարծությունը: Պետք է դադարեցվեն մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ հետապնդումները, ինչը տեղի է ունենում միայն նրա համար, որ նրանք հանդիսանում են որևէ կուսակցության անդամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս