Ինչ «ճանապարհային քարտեզ» է առաջարկում Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում «ճանապարհային քարտեզ» է առաջարկել՝ ստեղծված ներքաղաքական վիճակից դուրս գալու համար։
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դիմում է Սահմանադրական դատարան:
Նման քայլը ողջունելի է` երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանը համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով:
Միաժամանակ ցանկանում եմ կողմերին առաջարկել յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»:
1. Մինչև Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկալվեն որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա:
2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը՝ զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:
3. Հայտարարել, որ Սահմանադրական դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ»: