Շառլ Ազնավուրը գովել է «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանին

Օրերս տեղի ունեցած «Հայաստանի ձայնը» նախագծի հերթական համերգի ժամանակ մրցույթի մասնակից Նարեկ Մակարյանը կատարեց հայտնի երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի «Une Vie D’amour» երգը։

Աշխարհահռչակ մաեստրո Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նարեկի կատարմանը։

«Բացահայտեք ձեզ համար տաղանդավոր երգչի՝ Նարեկ Մակարյան: Հայաստանի ձայնի թեկնածուներից: Ազնավուր է երգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շառլ Ազնավուրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս