Արարատ Զուրաբյանը կառաջադրվի՞
Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցեն ՀՀՇ նախկին անդամները՝ ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ: «Մինչ Երևանի քաղաքապետի ընտրությունները դեռևս բավական ժամանակ կա, ոչինչ բացառել չի կարելի: Ներկա պահին քաղաքական պրոցեսներ են ընթանում, ինչին մենք, բնականաբար, հետևում ենք, ու դրանից ելնելով՝ վերջնական որոշում մինչև վերջնական առաջադրումները կկայացնենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀՇ երիտթևի նախկին նախագահ, վարչության նախկին անդամ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք որևէ որոշում ունեն Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափի վերաբերյալ, թե՞ ոչ:
Նշենք, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Մինչ այդ՝ Մարտի 11-ին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի, սկսվում է ավագանու ընտրություններում առաջադրումների փուլը, որը կավարտվի մարտի 21-ին: Այս պահին Երևանի ավագանու ընտրություններում իրենց մասնակցության մասին պաշտոնապես հայտարարել են միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: