ՍԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին կպատասխանի 10-օրյա ժամկետում

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչները Սահմանադրական դատարան ներկայացրեցին 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմումը։ Դիմումը հանձնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան Կարեն Մեջլումյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց կողմից դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետում և մուտք արվել, ընդունվել Սահմանադրական դատարանի կողմից։

Վերջինս նշեց, որ դիմումը կքննվի օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում Սահմանադրական դատարանի կազմի կողմից։

Մեջլումյանը ավելացրեց, որ դիմելու համար, իրենց կարծիքով, իրավական հիմքերն առկա են, իսկ «մնացածը կլինի այնպես, ինչպես դատարանը կորոշի»։

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ հիմքեր են ներկայացված, իրավաբանը պատասխանեց. «Ներկայացրած են բազմաթիվ հիմքեր։ 16 էջի վրա դրանք ներկայացվել են դատարան։ Խոսքը ընտրախախտումների, ընտրակեղծիքների մասին է, այդ թվում` օրերս ԿԸՀ-ին ներկայացրած մեր դիմումի, որը մերժվեց նրանց կողմից»։

Կարդացեք նաև

Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ներկայացուցիչները և արդյոք հավատո՞ւմ են, որ Սահմանադրական դատարանը կբավարարի իրենց դիմումը, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Կցանկանամ զերծ մնալ հուզական պատասխաններից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031