
ԱԷՄԳ-ն Իրանից պահանջել է իր փորձագետներին անհապաղ թույլատրել մուտք գործելը «Փարչին»

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ն Իրանից պահանջել է իր փորձագետներին անհապաղ թույլ տալ մուտք գործել «Փարչին» ռազմական օբյեկտ, ուր նրանց կարծիքով կարող են անցկացվել միջուկային փորձարկումներ:
ԱԷՄԳ-ի նիստում կազմակերպության ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ վերստին Իրանից պահանջում է անհապաղ թույլատրել «Փաչին» մուտք գործելը՝ անկախ միջուկային ծրագրի հանդեպ կառուցողական դիրքորոշման շուրջ համաձայնության հասնելուց:
Ամանոն հույս է հայտնել, որ այս տարվա հուլիսին կայանալիք ԱԷՄԳ-ի հաջորդ նիստում լուծված կլինի այդ հարցը: ԱԷՄԳ-ի պատվիրակությունը վերջին անգամ Իրան է այցելել այս տարվա փետրվարի 13-ին: