
Ադելը երգ է գրելու Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի համար

Բրիտանական The Sun պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի երգչուհի Ադելը երգ է գրելու բրիտանաական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար: Այս մասին հայտնել են ֆիլմի հեղինակներին մոտ կանգնած աղբյուրները:
Վերջիններս ընդգծել են, որ Ադելն արդեն իսկ ստորագրել է նոր երգի ձայնագրության վերաբերյալ պայմանագիրը: Չի բացառվում, որ հաջողության դեպքում Ադելը կարող է դառնալ Բոնդի մասին ֆիլմերի երգերի մշտական կատարող: