Սեւանա լճի ջրի մակարդակը ներկայումս ծովի մակարդակից 1936 մ է բարձր, եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը բարձրացնել` հասցնելով 1939.5 մ-ի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:
Երևանի «Միկան» պայմանագիր է ստորագրել Սանկտ Պետերբուրգի «Լոկոմոտիվի» հարձակվող Դավիթ Արշակյանի հետ, ով օրերս է բոլորել 18-ամյակը:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան. «Վերադարձողների թիվը ավելի շատ կլինի, քան մեկնողների թիվը, սակայն կոնկրետ քանակություն ես կհաղորդեմ միայն ճշտելուց հետո»:
Այս տարի Գյուղնախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակկեպվել է գյուղմթերքի 14 տոնավաճառ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 17-ին, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղակայված ադրբեջանական զորամասերից մեկում: 24-ամյա զինծառայողը տեղափոխվել էր Ադրբեջանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ փրկարարները գետից դուրս են բերել Վարդուշ Արզումանյանին և տեղափոխել Կապանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Թուրքիան Սիրիային մեղադրում է քուրդ ահաբեկիչներին օգնելու մեջ: Իշխանություները հայտարարել են, որ չեն բացառում սիրիական ռեժիմի մասնակցությունը Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ անջատողականների կողմից իրականացված ահաբեկչություների կազմակերպման գործում: Անկարան պնդում է, որ Դամասկոսը զենք է մատակարարում էթնիկ փոքրամասնությունների զինված ջոկատներին: Այս մասին գրում է ռուսական kommersant.ru կայքը:
Գնդակոծությունների մասին տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նախ հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը .«Այո, երեկ երեկոյան ժամը 22:50-ից մոտ մինչև 23:50-ը եղել է գնդակոծություն, որի հետևանքով տանիքներն են ծակծկել: Արտառոց դեպքեր, հրդեհներ չեն եղել»: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նույնպես հաստատեց կրակոցների փաստը. «Այո, ճիշտ են այդ լուրերը: Հրազենով բնակավայրի վրա են կրակել: Մարդկային կորուստ չունենք: Գազի խողովակաշարն էր ծակվել, հրդեհ էր առաջացել, բայց փակեցինք խողովակաշարի անցքը և հրդեհը հանգավ`չհասցնելով տարածվել: Գնդակոծություններ պարբերաբար լինում են: Չնայած մարդկային կորուստներ չունենք, բայց ես չեմ կարող ասել, թե այդ կրակոցների ձայնից քնից արթնացած երեխան ինչքան է վախեցել և վախից ինչ հիվանդություն է ձեռք բերել»:
Սա հազվադեպ հանդիպող հիվանդություն է, առավելևս՝ ֆուտբոլիստների մոտ։
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է այս տեղեկությունը:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչները հանդիպել են նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ասպարեզում մեծ արժեք ներկայացնող ու վերջերս իր կողմից հայտնաբերված ու հայերի ջարդերը դատապարտող մահմեդական կրոնական մի հրովարտակի՝ ֆեթվայի շուրջ միջազգային արձագանքներին:
«Հապոելի» գլխավոր մարզիչ Գիլի Լանդաուն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ իր թիմը կցանկանար մրցել ավելի հարուստ պատմություն ունեցող ակումբի հետ:
Թուրքիան երկրորդ ատոմային էլեկտրակայանը կառուցելու շուրջ բանակցություններ է վարում Ճապոնիայի, Կանադայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: Ինչպես հայտնում է թուրքական Sabah-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում:
Աշնանացան ցորենի ցանքը Շիրակի մարզում արդեն սկսվել է: Գյուղացիները ցանում են 2013թ ցորենի բերքի սերմացուն:
Այսօր առավոտյան ժամը 04:40-ին մահացել է Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը՝ Դիանա Սիրունյանը։
Ըստ ՄԱԿ-ի` ամենից մեծ վտանգ կա խոզի մեծ գլխաքանակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը, Մոլդովան, Լատվիան:
«Գիտնականները փորձում են ստեղծել հերոին, որը թմրադեղային կախվածություն չի առաջացնի»,- գրում է իսպանական «El Pais»-ը:
«Գիրացումը միջին հասակում կարող է էականորեն ավելացնել հետագայում թուլամտության զարգացման հավանականությունը»,- գրում է «Independent»-ը` ներկայացնելով վերջերս կատարված մի հետազոտության արդյունքները:
«ԵԽԽՎ երևանյան գրասենյակից դեռևս որևէ արձագանք չկա, բայց, իհարկե, ակնկալում ենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը։
Մախաչկալայի «Անժիի» սեափականատեր Սուլեյման Կերմովը պաշտոնական առաջարկ է ուղարկել Մադրիդի «Ատլետիկոյին», որում 68 մլն եվրո է առաջարկել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար:
Հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց Կիևի «Դինամոն», որն արտագնա խաղում առավելության հասավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (3։1)։
«Ֆինանսական և պարտքային ճգնաժամի արդյունքում Եվրոպան պակաս գրավիչ է դարձել ռուսների համար»,- Die Welt-ում գրել է Էդուարդ Շտայները` անդրադառնալով այդ երևույթի պատճառահետևանքային կապերին:
«Լոկատոր» ընկերությունը առաջարկում է տրանսպորտային միջոցների երթուղայնացման և կառավարման համակարգ, որն օգտագործում է GPS / GLONASS դիրքորոշման համակարգի և բջջային հեռախոսացանցի ռեսուրսները (GSM GPRS): Տիեզերքից կատարված բարձրորակ լուսանկարների հիման վրա ընկերությունը կառուցել է ողջ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի մանրակրկիտ ու մեծ ճշգրտությամբ քարտեզը:
2։1, և թիմերը սպասում են Ստամբուլում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը, որում կորոշվի, թե ով է խաղալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
Օգոստոսի 20-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում իր աշխատանքները սկսեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) XXVIII գլխավոր ասամբլեան, որը երկու շաբաթ տևողությամբ անցկացվում է երեք տարին մեկ անգամ և հանդիսանում է աստղագիտական աշխարհի կարևորագույն իրադարձությունը:
«Անհրաժեշտ է հասկանալ Եվրասիական միության առանցքը, հիմքը, այսինքն՝ ինչի վրա է կառուցվելու այս միությունը»,- ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO տարբերակով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի О2 World արենայում: