Քրդական ահաբեկչությունը Թուրքիայի համար Սիրիա ներխուժելու պատրվակ

Թուրքիան Սիրիային մեղադրում է քուրդ ահաբեկիչներին օգնելու մեջ: Իշխանություները հայտարարել են, որ չեն բացառում սիրիական ռեժիմի մասնակցությունը Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ անջատողականների կողմից իրականացված ահաբեկչություների կազմակերպման գործում: Անկարան պնդում է, որ Դամասկոսը զենք է մատակարարում էթնիկ փոքրամասնությունների զինված ջոկատներին: Այս մասին գրում է ռուսական kommersant.ru կայքը:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարություն է արվել անհայտ անձանց կողմից Գազիանթեպ քաղաքում իրականացած ահաբեկչական գործողությունից հետո: Տրանսպորտային միջոցի պայթեցման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` 4 երեխա:
Բնակավայրը, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը, գտնվում է սիրիական սահմանից 50 կմ հեռավորության վրա: Անկարայի պնդմամբ` այդ շրջանի անկայունությամբ վաղուց արդեն հետաքրքված են և´ քուրդ անջատողականները, և´ Սիրիայի իշխանությունները:
Թուրքիայի էթնիկ փոքրամասնության մարտական կազմավորումը հերքել է ահաբեկչությանն իր մասնակցության մասին մեղադրանքները: Քրդերն այդ մասին տեղեկությունը հրապարակել են Firat News կայքում:

Քրդական աշխատավորական կուսակցությունը Անկարայի դեմ պայքարը շարունակում է արդեն 3 տասնամյակ: Զինված խմբավորումը նախկինում ստանձնել է թուրք զինվորականների դեմ իրականացված բազմաթիվ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը:

Գազիանթեպը վերջին շրջանում դարձել է հարևան երկրից փախստականների ընդունման և օգնության տրամադրման հիմնական կենտրոններից մեկը: Փախստականների թիվը Թուրքիայում գերազանցում է 70 հազարը:

Թուրքիայի իշխանությունների հավաստամամբ` նրանց թվում կան սիրիական հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող քրդեր: Անկարան ենթադրում է, թե իբր նրանք ծրագրում են Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել` ստիպելու թուրքական կողմին հրաժարվել Սիրիայի ընդդիմությանն աջակցելուց:

Տեսանյութեր

Լրահոս