Թուրքիան մտադիր է երկրորդ ԱԷԿ-ը կառուցել
Թուրքիան երկրորդ ատոմային էլեկտրակայանը կառուցելու շուրջ բանակցություններ է վարում Ճապոնիայի, Կանադայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ: Ինչպես հայտնում է թուրքական Sabah-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
««Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունն արդեն սկսվել է, իսկ «Սինոփ» ԱԷԿ-ի կառուցման շուրջ բանակցություններ են վարվում 4 երկրների հետ»,- ասել է Յըլդըզը:
Նախարարի խոսքով` մինչև 2023թ.-ը Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան:
«Աքքույու» ԱԷԿ-ը կկառուցվի ռուսական նախագծով: Շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010թ.-ի մայիսին: