ՄԱԿ-ը զգուշացնում է խոզի ժանտախտի համաճարակի Կովկաս փոխանցվելու վտանգի մասին

ՄԱԿ-ը նախազգուշական հայտարարություն է տարածել, որում ասվում է` խոզի աֆրիկյան ժանտախտը տարածվել և հասել է Կովկասի սահմաններ և սպառնում է հարևան շրջաններին, չնայած, որ վերահսկողական միջոցառումներով առայժմ հնարավոր է եղել զսպել հիվանդության առաջխաղացումը:

 

ՄԱԿ-ի նախազգուշացումը հաջորդել է Ուկրաինայի տարածքում այդ հիվանդության ախտորոշմանը:

Ըստ ՄԱԿ-ի` ամենից մեծ վտանգ կա խոզի մեծ գլխաքանակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը, Մոլդովան, Լատվիան:

 

Հիվանդությունը Կովկասում հայտնվել է 2007-ին, մինչ այդ տասնամյակներ շարունակ բնորոշ է եղել Աֆրիկա աշխարհամասին և իտալական Սարդինիա կղզուն: Այսօր սակայն այդ հիվանդությունը էնդեմիկ բնույթ ունի Ռուսաստանի որոշ մասերում, և Կովկասի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը և Հայաստանը, հիշեցրել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

 

Խոզերի աֆրիկյան ժանտախտը մարդկանց համար վտանգավոր չէ, սակայն տարածման դեպքում մեծապես վտանգում է խոզերի գլխաքանակը: 2011-ին այս հիվանդությունից Ռուսաստանում 300 հազ խոզ էր սատկել, իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը 240 մլն դոլարի վնաս էր կրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031