Ֆրանսիայի նախագահն ընդունել է սիրիացի ապստամբների առաջնորդին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդուլբասթ Սիդային և Սիրիայի ընդդիմության պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Սիրիայի ընդդիմադիրների ներկայացուցիչները հանդիպել են նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Նախագահի հետ հանդիպումը տևել է շուրջ 45 րոպե, ինչից հետո Սիդան պատասխանել է լրագրողների հարցերին:

«Այս պահին աշխատում ենք անցումային կառավարության ձևավորման վրա: Շատ արագ շարժվել չենք կարողանում, քանի որ դրա համար լուրջ խորհրդակցություններ են պետք: Սակայն կարճ ժամանակահատվածում արդյունքի հասնելու համար ջանքեր չենք խնայում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031