Բաժիններ՝

Տոնավաճառային Երևան

Այս տարի Գյուղնախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում կազմակկեպվել է գյուղմթերքի 14 տոնավաճառ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նախորդ տարի ևս, Երևանի Կասյան փողոցում, շաբաթը մեկ անգամ կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի շուկաներ, որտեղ գյուղացին անձամբ, առանց վերավաճառողների միջնորդության, իրացրել է իր գյուղմթերքը: Այս տարի, հունիսի 29-ից նույն վայրում տեղակայված գյուղատնտեսական շուկան վերսկսել է իր աշխատանքները: Ըստ Ռ. Մակարյանի,  Երևան քաղաքի բնակիչների և գյուղացիների առաջարկով, բացի Կասյան փողոցի տոնավաճառից, բացվել է ևս մեկ տոնովաճառ՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ: «Յուրաքանչյուր տոնավաճառին 150 գյուղացիական տնտեսություն է մասնակցում: Իրացվում է 40-50 տեսակ գյուղմթերք»,- ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալը` ավելացնելով,  որ եթե ևս մեկ տոնավաճառի կարիք լինի, գյուղնախարարությունն ու Երևանի  քաղաքապետարանը կփորձեն աջակցել դրա կազմակերպմանը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս