Բաժիններ՝

Սպարտակը կարևոր հաղթանակ տոնեց Ֆենեբահչեի նկատմամբ (տեսանյութ)

Այսօր մեկնարկել են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները։ Առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում։ Տեղի «Սպարտակը» համառ պայքարում 2։1 հաշվով առավելության հասավ Ստամբուլի «Ֆեներբահչեի» նկատմամբ։ Ամբողջ առաջին խաղակեսի ընթացքում մոսկվացիները ստեղծեցին բազմաթիվ պահեր, սակայն նրանք չէին կարողանում եզրափակել վտանգավոր գրոհները։ Բացի այդ, վնասվածք ստացավ թիմի լավագույն խաղացողներից մեկը` Ռոմուլոն։

Ընդմիջումից հետո «Սպարտակն» ավելացրեց ճնշումը և 59-րդ րոպեին կարողացավ հասնել հաջողության․ աչքի ընկավ Էմենիկեն։ Սակայն ռուսների ուրախություն երկար չտևեց․ 65-րդ րոպեին «Սպարտակի» դարպասապահի և պաշտպանության չհամաձայնեցված գործողությունների հետևանքով Դիրկ Կայտը կարողացավ հավասարեցնել հաշիվը։

Այդուհանդերձ, վերջին խոսքն այս խաղում ասեցին «Սպարտակի» ֆուտբոլիստները, ովքեր 69-րդ րոպեին անկյունայինի գեղեցիկ խաղարկումից հետո Կոմբարովի հուժկու հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ։ 2։1, և թիմերը սպասում են Ստամբուլում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը, որում կորոշվի, թե ով է խաղալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031