Թռչնի գրիպի դեմ պատվաստումներ չեն իրականացվում

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է այս տեղեկությունը: «ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում՝ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում բնակչության շրջանում ինչպես սեզոնային, այնպես էլ թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում, քանի որ համաճարակային իրավիճակը նշված հիվանդությունների առումով հանգիստ է, համաճարակային ցուցում չկա»,- նշված է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031