Անժին 68 մլն եվրո է առաջարկում Ֆալկաոյի համար
Մախաչկալայի «Անժիի» սեափականատեր Սուլեյման Կերմովը պաշտոնական առաջարկ է ուղարկել Մադրիդի «Ատլետիկոյին», որում 68 մլն եվրո է առաջարկել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի համար: Այս մասին հաղորդում է Bola-ն:
Ֆալկաոյի գործող պայմանագրի կետերից մեկի համաձայն, «Ատլետիկոն» չի կարող նրան պահել, եթե որևէ ակումբ 75 միլիոն եվրո առաջարկի: Bola-ն գրում է, որ Կերիմովը լավ գիտի այդ կետի մասին, այդուհանդերձ, նա 7 միլիոն եվրո պակաս է առաջարկել, որպեսզի իմանա մադրիդցիների կարծիքը:
Ֆալկաոն «Ատլետիկո» է տեղափոխվել նախորդ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մադրիդյան ակումբը նրա համար «Պորտուին» վճարել է 40 մլն եվրո: Իսպանիայի առաջնությունում անցկացրած 34 խաղում կոլումբիացին դարձել է 21 գոլի հեղինակ, ևս 12 գոլ Ֆալկաոն խփել Եվրոպա լիգայի խաղարկության 15 խաղում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը