Բաժիններ՝

ԲԱՏԷ-ն հնարավոր հակառակորդներից ամենաքիչ սեքսուալն է. Հապոելի մարզիչ

«Հապոելի» գլխավոր մարզիչ Գիլի Լանդաուն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ իր թիմը կցանկանար մրցել ավելի հարուստ պատմություն ունեցող ակումբի հետ:

«Մենք երիտասարդ ակումբ ենք և քիչ փորձ ունենք: Բացի այդ, մրցակցից տարբերվում ենք ֆինանսական առումով: Որպեսզի մենք հաջողության հասնենք, մի քանի գործոններ են պետք` ֆունկցիոնալ պատրաստվածություն, տեխնիկա, խելք:

Մենք պետք է օգտագործենք մեր առավելությունները ու ճնշենք մրցակցին նրանց թերությունների հաշվին: Ես երբեք չեմ ասել, որ ԲԱՏԷ-ն ամենացանկալի մրցակիցն է: Հնարավոր հակառակորդներից ԲԱՏԷ-ն  ամենաքիչ սեքսուալն է այն առումով, որ կան ավելի վառ պատմությամբ ու ավանդույթներով ակումբներ:

Բայց մենք գնահատում ու հարգում ենք մեր մրցակցին», – մարզչի խոսքերն է մեջբերում Pressball-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031