Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից` մարտից առաջ (տեսանյութ, լուսանկարներ)
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO տարբերակով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի О2 World արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև` Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Արթուր Աբրահամի վերջին մարզումը, որը բաց մարզում էր լրատվամիջոցների և երկրպագուների առջև, տեղի է ունեցել այսօր, Բեռլինում: Իր առաջիկա ծրագրերի մասին Արթուր Աբրահամը կխոսի օգոստոսի 25-ին կայանալիք մենամարտից հետո: Այս մասին հաղորդում է Աբրահամի
«Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Բավականին երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ գալիք մենամարտին: Վստահ եմ` հաղթելու եմ»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հայազգի բռնցքամարտիկը հոգեբանորեն պատրաստ է մենամարտին. նրա մարզիչը` Ուլի Վեգները, գոհ է սանի մարզավիճակից:
«Հոգեբանորեն պատրաստ եմ մենամարտին: Նման պատրաստվածությունը հաջողության գրավականներից մեկն է: Մարզիկին հոգեբանորեն կարող է պատրաստել միայն մարզիչը: Մարզիկը հոգեբանորեն կտրամադրվի իր մենամարտին այն ժամանակ, երբ մարզիչը նրան կհամոզի դրանում: Մարզիկ-մարզիչ կապը պետք է նման լինի հայր-որդի կապին: Ես այդ պատնեշը հաղթահարել եմ և ինձ հոգեբանորեն տրամադրել եմ մենամարտին: Իմ հոգեբանն իմ մարզիչն է, նա է ամեն հարցում ինձ հոգեբանորեն տրամադրում: Ես պատրաստ եմ մենամարտին և դա ցույց կտամ օգոստոսի 25-ին»,- շեշտել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 2 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի Բադեն-Արենա համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO տարբերակով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշևսկուն (109 միավոր)` վերանվաճելով WBO տարբերակով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը