Սևանա լճի մակարդակը կբարձրացվի ևս 3.5 մետրով
Սեւանա լճի ջրի մակարդակը ներկայումս ծովի մակարդակից 1936 մ է բարձր, եւ բնապահպանության նախարարության կողմից նախատեսվում է առաջիկայում ջրի մակարդակը բարձրացնել` հասցնելով 1939.5 մ-ի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:
Նրա խոսքով, Սեւանի ամբողջ ափամերձ տարածքը 144 հազար հեկտար է կազմում, որից մոտավորապես 22 հազար հեկտարը լողափեր են, 4300 հեկտարը հատկացված է հանգստի կազմակերպման համար:
Աշոտ Ավալյանն ընդգծեց նաեւ, որ դեռեւս 2008 թիվականից կառավարության որոշում կա, որ թե՛ հանրային, թե՛ մասնավոր լողափերի սեփականատերերը վարձակալած մակերեսի 80 տոկոսը իրավունք ունեն տնօրինել այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար համարում: