Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքը ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի և գրեթե 200 ծառերի համար:
«Մենք պետք է միավորվենք, որ կարողանանք միահամուռ ազգովին ու, ինչո՞ւ չէ` նաև սփյուռքի աջակցությամբ, դիմագրավել այն վտանգավոր մարտահրավերները, որ ուզում են փաթաթել մեր ազգի, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի վզով»:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկի այն հրապարակմանը, որ կառավարությունը մաքսային հեղափոխություն է նախապատրաստում, իսկ ՊԵԿ-ն ընդդիմանում է։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:
«Macmillan Cancer Support» ընկերության աշխատակիցներին մտահոգել է նաև այն հանգամանքը, որ հարցված երեխաների մի մասն ասել է, թե «քաղցկեղ» բառն իրենց վախեցնում է:
Սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ հարվածն է կառավարական օբյեկտներին: Հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման հիմնական թիրախ է դարձել քաղաքի գլխավոր դատարանի ու Տեղեկատվության նախարարության շենքի միջև ընկած շրջանը: Զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի որոշմամբ` օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո 24 ժամվա ընթացքում:
Այս հայտարարությամբ ԲՀԿ-ն արել է պատասխան «ձիով քայլը»` Սերժ Սարգսյանին դնելով անհարմար, անելանելի վիճակի մեջ: Ս. Սարգսյանը կա՛մ պետք է համարժեք պատասխանի ԲՀԿ-ին, ինչը հօդս կցնդեցնի իր իսկ կողմից առաջ քաշված «բարգավաճական հարազատության» թեզը, կա՛մ պետք է ընթացք տա ԲՀԿ-ի կողմից Տ. Սարգսյանին հասցեագրված մեղադրանքներին, նույնն է թե` պաշտոնանկ անի վերջինիս:
Իր այցի շրջանակներում Լեֆորը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ներկայումս ճշգրտվում է այդ այցի ստույգ ժամկետը: Լեֆորը Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցիչ է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:
Առաջին մեքենան, որը Պապը կօգտագործվի ամառային նստավայրում ճանապարհորդելու համար, սպիտակ է` դռներին պապական գերբով: Սա Պապի համար նախատեսված մեքնենաների էկոլոգիապես մաքուր վառելիքով աշխատող տարբերակն է:
Սիրիայի կառավարական բանակի ավելի քան 1000 զինվորներ մասնակցում են Դամասկոսի արվարձանում՝ Բաբիլ շրջանում, լայնածավալ գործողության: Այս մասին այսօր հայտնել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը:
«Բոլոր այն անձինք, ովքեր ստուգում անցան, և կյանքում մեկ անգամ իրենց մոտ հայտնաբերվեց թմրանյութի գործածում, նրա վրա գրվում է թմրամոլության ախտորոշում»:
«Պարզապես խորհուրդ կտամ մեր կառավարությանը, որ հերթական նիստ անելու փոխարեն՝ նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն՝ այնտեղ ինչ է կատարվում… Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
2013թ.-ին նշանակված ընտրությունների ժամանակ կմրցեն գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմնակիցն ու նրա պահպանողական հակառակորդները: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, հաջորդ նախագահական ընտրությունները կհամընկնեն ՏԻՄ ընտրությունների հետ:
«Հայաստանը դա չպետք է օգտագործի Ղարաբաղյան բանակցային գործընթացին հարվածելու համար: Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ալիևը:
Բանկերը դոլար գնում են միջինը 410,42 դրամով, վաճառում 413 դրամով:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ը՝ միաժամանակ 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում. Հայաստան՝ mLabECA (Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա), Քենիա՝ mLabEasternAfrica, Հարավային Աֆրիկա՝ mLabSouthernAfrica, Վիետնամ՝ mLabEastAsia եւ Նեպալ՝ mHubNepal:
ԲՀԿ-ի պահվածքը տարօրինակ է ու «երկակի չափանիշների» դրսևորման դասական օրինակ: Նախ` նույն Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմում ԲՀԿ-ն 4 նախարար, բազմաթիվ փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ է ունեցել: Այդ ընթացքում, չհաշված մանր «կսմիթները», ԲՀԿ-ն առանձնապես չի ահազանգել երկիրը կործանման տանող վարչապետի ու կառավարության մասին: Իսկ ԲՀԿ-ականների կողմից այսօր հնչող այն հայտարարությունները, թե իրենք միշտ էլ դեմ են եղել Տ. Սարգսյանի վարչապետությանը, ծիծաղելի են:
Երեկ՝ օգոստոսի 6-ին Amazon ընկերությունը ներկայացրել է իր պլանշային համակագիչների նոր տեսականին եւ էլեկտրոնային ընթերցանության սարքերը (e-readers), որոնք ասես լուրջ մարտահրավեր են Apple-ի iPad-ի համար: Այս մասին գրում է The New York Times-ը:
Այսօր Եղվարդի խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Հովհաննես Փարվանյանին: Վերջինս տեղում մահացել է:
«Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերաբական բնույթը` մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքից»,- նշել է կոմիտեի նախագահը:
«Ալիևի գործողությունները հանդիսանում են իր հռետորաբանության շարունակությունը, որով նա վերստին սպառնում է հայերի դեմ պատերազմի վերսկսմամբ»:
Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել: Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է:
«Շանհայ Շենհուայի» հարձակվող Դիդյե Դրագբան հրաժարվել է տեղափոխվել «Յուվենտուս», չնայած որ թուրինյան ակումբը նրան երկամյա պայմանագիր էր առաջարկում տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով:
ԼՂՀ կառավարության նիստից հետո վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե ե՞րբ է լինելու թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից եւ ինչո՞ւմն է ձգձգման պատճառը, Արա Հարությունյանը հնչեցրել է ավանդական պատասխանը՝ «շուտով»։
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը կարգավորել են իրենց հակասությունները և պայմանավորվել են աշխատել միասին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է երկու ընկերությունների հարաբերություննները բավական լարված են՝ միմյանց մեղադրանքները եւ դատական գործընթացները տարբեր երկրներում դեռեւս շարունակվում են՝ արտոնագրերի ապօրինի օգտագործման հետ կապված:
«Չգիտեմ՝ ո՞ր հոդվածի առիթով են հնչել նման մեկնաբանություններն ու ո՞վ է այս ամենի պատվիրատուն, բայց հավաստիացնում եմ, որ ես Գ. Ծառուկյանի հասցեին երբևէ վիրավորական կամ հերյուրանքի խոսքեր չեմ հնչեցնի: Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել, ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր ինքնակենսագրականում խոստովանել է, որ 2010թ.-ի սեպտեմբերին իրեն վաճառքի հանելու պահանջն ամենամեծ սխալն էր իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում: