Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության, հայտարարել է Բաքվում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

Իր այցի շրջանակներում Լեֆորը մի շարք հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ներկայումս ճշգրտվում է այդ այցի ստույգ ժամկետը: Լեֆորը Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայացուցիչ է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:

Տեսանյութեր

Լրահոս