Դարձյալ հուժկու պայթյուն Դամասկոսում. թիրախը պետական գերատեսչություններն են
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մզկիթի պայթյունին հաջորդել է ևս մեկը: Ինչպես հաղորդում է երկրի պետական հեռուստաալիքը, պայթել է պայթուցիկով մի ավտոմեքենա:
Սա այսօրվա ընթացքում արդեն երկրորդ հարվածն է կառավարական օբյեկտներին: Հեռուստաալիքը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման հիմնական թիրախ է դարձել քաղաքի գլխավոր դատարանի ու Տեղեկատվության նախարարության շենքի միջև ընկած շրջանը: Զոհերի մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է, մզկիթի մոտ պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության 5 աշխատակից, մի քանիսը վիրավորվել են: Միաժամանակ կառավարական ուժերը ի պատասխան ապստամբների դեմ լայնածավալ գործողություններ են սկսել Դամասկոսի արվարձաններում: