ՖԻԴԵ-ն և Կասպարովը կարգավորել են իրենց հակասությունները
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը կարգավորել են իրենց հակասությունները և պայմանավորվել են աշխատել միասին:
«Անցած գիշեր ՖԻԴԵ-ի ներկայացուցիչները և Կասպարովի փաստաբաններն աշխատել են ՖԻԴԵ-ի կանոնակարգում փոփոխություններ կատարելու համար: Եվ այսօր ՖԻԴԵ-ի գլխավոր անսամբլեայի ժամանակ այդ փոփոխություններն ընդունվել են: Այսպիսով, ՖԻԴԵ-ի և Կասպարովի միջև այլևս հակասություններ չեն մնացել: Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին: Այդ մասին հայտարարել է նաև Կասպարովն անսամբլեայի ժամանակ», – ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Իլյումժինովը նաև ավելացրել է, որ ՖԻԴԵ-ն և Կասպարովն աշխատում են շախմատը դպրոցներում պարտադիր առարկա դարձնելու ուղղությամբ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը