Բաժիններ՝

Երեխաները քաղցկեղի մասին անհրաժեշտ գիտելիքներ չունեն

«Macmillan Cancer Support» ընկերության աշխատակիցների կողմից անցկացված հարցումներից պարզվել է, որ երեխաները տեղյակ չեն, թե ինչը կարող է քաղցկեղի պատճառ լինել: Հարցումներն անցկացվել են 9-16 տարեկան 500 երեխաների շրջանում, որոնց 97%-ը չեն իմացել այն մասին, որ, օրինակ, արևայրուքը քաղցկեղի պատճառ կարող է դառնալ: Չնայած, ըստ մասնագետների` հարցվածների 91%-ն իմացել է, որ ծխախոտը քաղցկեղի առաջացման պատճառ կարող է լինել:

Բացի այդ՝ հարցված երեխաների 4%-ի կարծիքով` քաղցկեղով հնարավոր է վարակվել հիվանդ մարդկանց հետ շփման արդյունքում: Այս արդյունքներն ընկերության աշխատակիցներին թույլ են տվել եզրակացնել, որ երեխաները վատ են տեղեկացված քաղցկեղի մասին, և, որ դպրոցում ուսուցիչները նրանց պետք է մանրամասն պատմեն քաղցկեղածին երևույթների մասին:

«Macmillan Cancer Support» ընկերության աշխատակիցներին մտահոգել է նաև այն հանգամանքը, որ հարցված երեխաների մի մասն ասել է, թե «քաղցկեղ» բառն իրենց վախեցնում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս