Սիրիայի կառավարական ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Դամասկոսում՝ վերջին ահաբեկչությունից հետո

Սիրիայի կառավարական բանակի ավելի քան 1000 զինվորներ մասնակցում են Դամասկոսի արվարձանում՝ Բաբիլ շրջանում, լայնածավալ գործողության: Այս մասին այսօր հայտնել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը:

Ինչպես հաղորդում է Interfax-ը, գործողությունն անցկացվում է ռազմական ծանր տեխնիկայի կիրառմամբ:

Ականատեսները հայտնում են երկու կողմերի միջև դաժան մարտերի մասին: AFP գործակալությունը հաղորդում է, որ  Դամասկոսում մզկիթի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է 5 զինծառայող, առնվազն 10 մարդ վիրավորվել է: Պայթյունի պահին հավատացյալները դուրս էին գալիս ուրբաթօրյա աղոթքից:

Տեսանյութեր

Լրահոս