Բաժիններ՝

Amazon-ը պատրաստվու՞մ է բջջային հեռախոս կամ հեռուստատեսություն ստեղծել

Տարածված լուրերն այն մասին, որ Amazon ընկերությունը պատրաստվում է բջջային հեռախոս կամ հեռուստատեսություն ստեղծել, ընկերության ղեկավարը չի հերքել: «Սպասենք եւ կտեսնենք: Մենք չեն անի ինչ-որ բան մինչեւ չմտածենք, որ ունենք ինչ-որ նոր հետաքրքիր եղանակ դա կատարելու համար»,- Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը (Jeff Bezos)՝ Կալիֆորնիայում ընկերության նոր արտադրատեսականին ներկայացնելիս:

Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 6-ին Amazon ընկերությունը ներկայացրել է իր պլանշային համակագիչների նոր տեսականին եւ էլեկտրոնային ընթերցանության սարքերը (e-readers), որոնք ասես լուրջ մարտահրավեր են Apple-ի iPad-ի համար: Այս մասին գրում է The New York Times-ը:

Իսկապես, նոր արտադրատեսականու մեջ որոշ սարքեր բավական մեծ էկրան ունեն եւ ասես հատուկ նախատեսված են iPad-ի հետ մրցակցելու համար: Ընկերության ներկայացրած ավելի փոքր պլանշետային համակարգիչները կարող են հաջողությամբ մրցակցել Google-ի և Microsoft-ի արտադրանքների հետ:  Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի խոսքով՝ իրենք ոչ թե ստեղծել են լավագույն պլանշետները որոշակի գնի դիմաց, այլ հակառակը` ստեղծել են լավագույն պլանշետները, որոնք կարելի է ձեռք բերել ցանկացած գնով:

Նոր արտադրատեսականու գինը կտատանվի կախված սարքի հզորությունից եւ էկրանի մեծությունից, այն կլինի՝ 199- 499 դոլարի սահմաններում: Նշենք, որ նոր արտադրանքը  շուկայում կհայտնվի այս տարվա հոկտեմբերին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս