Ալիևը` Սաֆարովին ներում շնորհելու մասին

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ հնչած գնահատականների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն է տարածել:

«Սաֆարովի ներման հետ կապված Հայաստանի կողմից բարձրացված աղմուկը չունի որևէ հիմք: Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Եվրոպական կոնվենցիային համապատասխան: Նախագահի կողմից նրան ներում շնորհելը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը:

Քաղաքական տեսանկյունից ամեն ինչ հասկանալի է: Նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանի կողմից կոնվենցիաների խախտման մասին, կա՛մ չեն տեսնում իրականությունը, կա՛մ էլ ցանկանում են մոլորության մեջ գցել հասարակական կարծիքը: Հայաստանը դա չպետք է օգտագործի Ղարաբաղյան բանակցային գործընթացին հարվածելու համար: Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Այս մասին հայտնում են Zeyro թիմից։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։ Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։ Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։ Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար։

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930