Յուվենտուսը Դրոգբային տարեկան 5 մլն եվրո էր առաջարկում
«Շանհայ Շենհուայի» հարձակվող Դիդյե Դրոգբան հրաժարվել է տեղափոխվել «Յուվենտուս», չնայած որ թուրինյան ակումբը նրան երկամյա պայմանագիր էր առաջարկում տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Իտալիայի չեմպիոնները պատրաստ էին 34-ամյա իվուարցուն վճարել նաև կես միլիոն եվրո բոնուս, եթե նա մասնակցեր թիմի հանդիպումների 70 տոկոսին: Սակայն Դրոգբան մերժել է «Յուվենտուսին», քանի որ «Շանհայի» հետ պայմանագիրը խզելու համար ստիպված կլիներ մեծ փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Դրոգբան կարող է հեռանալ չինական ակումբից, քանի որ «Շանհայի» գլխավոր բաժնետեր Չժու Ժունը կարող է կրճատել թիմի ֆինանսավորումը, եթե մոտակա ժամանակներում չավելացնի իր բաժնետոմսերի քանակը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը