Հայաստանում կանցկացվի առաջին m2Work Հեքըթոնը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «mLab ECA» ծրագրի շրջանակներում, infoDev կազմակերպության աջակցությամբ կանցկացնի առաջին m2Work Հեքըթոնը: Այն կհամախմբի ծրագրավորողներին, ձեռներեցներին, տեխնոլոգիաների ջատագովներին և համապատասխան փորձագետներին՝  մոբայլ միկրոաշխատանքներիզարգացման հնարավորությունները բացահայտելու համար: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնից:
Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 15-16-ը՝ միաժամանակ 5 երկրների մոբայլ լաբորատորիաներում. Հայաստան՝ mLabECA (Արևելյան Եվրոպա, Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա), Քենիա՝ mLabEasternAfrica, Հարավային Աֆրիկա՝ mLabSouthernAfrica, Վիետնամ՝ mLabEastAsia եւ Նեպալ՝ mHubNepal:
m2Work Հեքըթոնի նպատակներն են՝ մշակել մոբայլ միկրոաշխատանքին վերաբերվող խոստումնալից գաղափարների մոբայլ ծրագրերի նախատիպեր, ինչպես նաեւ բարձրացնել զարգացող երկրներում մոբայլ միկրոաշխատանքը որպես աշխատանքի ստեղծման հնարավորություն դիտարկելու մասին իրազեկման մակարդակը:
Մասնակցել հնարավոր է ինչպես թիմերով, այնպես էլ անհատապես, եթե անձամբ կարող եք ծրագրավորել ձեր գաղափարը: Նախնական գրանցման փուլն արդեն բացված է, այցելելով  www.m2workhackathon.org կարող եք գրանցվել՝սեղմելով «I WANT TO PARTICIPATE» կոճակը:
Մոբայլ միկրոաշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու, Հեքըթոնին մասնակցությանն առնչվող կամ այլհարցերի դեպքում կարող եք դիմել` [email protected]; [email protected] էլ. հասցեներով կամ զանգահարել  +374 10 219741 հեռախոսահամարով կամ հետեւել www.mlabeca.com կայքէջին, Twitter-ի և Facebook-ի թարմացումներին:
Տեղերը սահմանափակ են, նախնական գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 12-ը:
Նշենք, որ այս տարվա սկզբին Համաշխարհային բանկի նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Nokia ընկերությանհամատեղ ջանքերով մեկնարկեց m2Work մրցույթը, որի արդյունքում ամբողջ աշխարհում ձևավորվեցին միկրոաշխատանքների մոտ 1000գաղափարներ/ աշխատանքներ, որոնք մարդիկ կարող են կատարել իրենց բջջային հեռախոսներով ցանկացած վայրից: m2Work Հեքըթոնը մրցույթի հաջորդ փուլն է՝ նախատեսված այդ գաղափարները կյանքի կոչելու համար:

Տեսանյութեր

Լրահոս