Բավրայի ճանապարհին ամբողջովին այրվել է մի բեռնատար մեքենա

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.02-ին, մարվել՝ 14.04-ին: Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 16 ՍՕ 826 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս