
Samsung-ը ընկերությունը Apple-ի նոր iPhone-ների համար հիշողության չիպեր չի մատակարարի

Samsung-ը ընկերությունը Apple-ի նոր iPhone-ների համար հիշողության չիպեր չի մատակարարի` գնային անհամաձայնության պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Այսինքն՝ Samsung-ի չիպերը տեղ չեն գտնի նոր սմարթֆոնի լրակազմում, որը պատրաստվում է ներկայացվել հանրությանը հաջորդ շաբաթ: Samsung-ը նաեւ էկրանների չի մատակարարի Apple-ին: Samsung-ում այս տեղեկատվությունը դեռեւս հրաժարվում են մեկնաբանել:
Մինչդեռ Apple ընկերություն մոտ կագնած աղբյուրները նշում են, որ իրենք չեն ցանկանում կախվածություն ունենալ Samsung-ից եւ ներկայում Apple-ը դիվերսիֆիկացնում է հիշողության չիպերի եւ էկրանների պատվերները, որպեսզի թուլացնի կախվածությունը իր հիմնական մրցակցից: Նշենք, որ Samsung-ը սմարթֆոնների խոշորագույն արտադրողներից մեկն է:
Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է երկու ընկերությունների հարաբերություննները բավական լարված են՝ միմյանց մեղադրանքները եւ դատական գործընթացները տարբեր երկրներում դեռեւս շարունակվում են՝ արտոնագրերի ապօրինի օգտագործման հետ կապված: