Բաժիններ՝

Տրանսֆերի պահանջն իմ ամենամեծ սխալն է ֆուտբոլային կարիերայի ընթացքում. Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր ինքնակենսագրականում խոստովանել է, որ 2010թ.-ի սեպտեմբերին իրեն վաճառքի հանելու պահանջն ամենամեծ սխալն էր իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում:

«2010թ.-ի սեպտեմբերին ես չէի խաղում ոտնաթաթի վնասվածքի պատճառով: Ես հիասթափված էի ինձնից և իմ ցուցադրած խաղից: Չէի կարողանում լավ մարզավիճակ հավաքել և շատ էի անհանգստանում դրա համար: Այդ ժամանակ գործեցի ֆուտբոլային կարիերայիս ամենամեծ սխալը: Հոկտեմբերին հայտարարություն արեցի, որով կասկածի տակ դրեցի իմ ապագան «Օլդ Թրաֆորդում»: Մտածում էի՝ ինձ համար ավելի լավ կլինի այլ ակումբում: Դրանից հետո մարզիչն ասաց. «Երբեմն նայում ես դաշտին և տեսնում ես կով: Դու մտածում ես, որ այն ավելի լավն է, քան՝ քոնը: Սակայն դա այդպես չէ»: Ֆերգյուսոնն իրավացի էր: Ես և ակումբը ցանկանում ենք նույն բանը՝ հաջողության հասնել և տիտղոսներ նվաճել», – Ռունիի խոսքերը մեջբերում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ տրանսֆեր խնդրելուց ընդամենը մի քանի օր անց Ռունին ներողություն խնդրեց և 5-ամյա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Այս մասին հայտնում են Zeyro թիմից։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Սա պարզապես պրոդուկտի ներկայացում չէ, Zeyro-ն միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները՝ ձևավորելով ծառայությունների նոր որակ՝ առավել արդյունավետ, անհատականացված և կանխատեսելի։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկը, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում, իր ամբողջական իմաստն ու նշանակությունը կստանա հենց այս միջոցառման ընթացքում։ Պաշտոնապես կհաստատվի, որ այդ զեբրիկը հանդիսանում է Zeyro-ի սիմվոլը՝ արտացոլելով հարթակի գաղափարախոսությունն ու վիզուալ ինքնությունը։ Միջոցառումը կընթանա նախագծի հիմնադրի և ստեղծող թիմի ելույթներով, Zeyro-ի ամբողջական ներկայացմամբ, կենդանի ջազային կատարումներով, և բաց հարց ու պատասխանով՝ ապահովելով անմիջական շփում ներկաների և նախագծի հեղինակների միջև։ Սա հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։ Zeyro-ն հանդես է գալիս որպես գործող ուժ։ Մայիսի 8-ը դառնում է մեկնարկային կետ՝ նոր իրականության համար։

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930