«Բարգավաճ Հայաստանում» փորձում են ճշտել` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները

Այսօր մամուլը հեղեղվեց ՀՀԿ անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, օրերս պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Ռուբեն Հայրապետյանի` ֆրանսիական «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցով:

Սույն հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, թե «Հարսնաքարի» հայտնի դեպքից հետո իր տան առջև բողոքի ցույցերը կազմակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ «Նեմեց՝ մարդասպան»»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Այս կապակցությամբ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ից, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ին ասաց, որ իրենք փորձում են կապվել «Նուվել դ’Արմենի» ամսագրի խմբագրության հետ, որպեսզի ճշտեն` արդյո՞ք իրականում Ռուբեն Հայրապետյանը նման հայտարարություն արել է հարցազրույցում:

«Երբ մենք շտենք, որ դա համապատասխանում է իրականությանը, այն ժամանակ էլ կտանք մեկնաբանություն դրա վերաբերյալ»,- ասաց նա:


Տեսանյութեր

Լրահոս