
Բուլղարիայի հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը չի խաղա Հայաստանի դեմ

Բուլղարիայի հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը` Իվան Իվանովը չի կարող մասնակցել Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան հանդիպմանը:
Sporta.bg-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 7—ին կայացած Իտալիայի հետ խաղի 4-րդ րոպեին Իվանովը ոտնաթաթի վնասվածք է ստացել և շարունակել է խաղալ` անտեսելով ցավը:
Այժմ ֆուտբոլիստը բուժման կուրս է անցնում և, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն Հայաստանի հավաքականի դեմ կխաղա Ալեքսանդր Ալեքսանդրովը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը