Բաժիններ՝

Ռոնալդուն պարզապես ցանկանում է ավելի մոտ լինել երկրպագուներին. Խեդիրա

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ իր թիմակից Կրիշտիանո Ռոնալդուն պարզապես ցանկանում է ավելի մոտ լինել թիմի երկրպագուներին:

«Նա միայն ցանկանում է կիսվել իր զգացմունքներով թիմի երկրպագուների հետ» – Խեդիրայի խոսքերը մեջբերում է AS-ը:

Խեդիրան նաև պատասխանել է հարցին, թե ինչ է մտածում այն մասին, որ ակումբի երկրպագուները դեռևս կասկածներ ունեն նրա որակների հանդեպ:

«Եթե Մոուրինյոն չվստահեր ինձ, ապա չէի խաղա այս թիմում: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ նա կարող է հույս դնել ինձ վրա», – ավելացրել է Խեդիրան:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս