
Րաֆֆի փոխարեն ԱԺ կգնա Թևան Պողոսյանը

Ամենայն հավանականությամբ, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր կդառնա «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հավանություն էր տվել Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը և նախագահական ընտրություններին ընդառաջ հարգել պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը: Իսկ այսօր ԱԺ-ում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց դրա մասին։
«Ժառանգության» համամասնական ցուցակում հաջորդը Թևան Պողոսյանն է։
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ Թևան Պողոսյանը թերևս կդառնա իրենց խմբակցության հերթական պատգամավորը։
Իսկ կվերցնի՞ մանդատը Թևան Պողոսյանը, թե՞ ոչ, անձամբ թեկնածուից այս հարցը պարզել «Ա1+»-ին չի հաջողվել, քանի որ Պողոսյանը Հայաստանում չէ։