Թուրքիան ստիպված կլինի թողարկվող նամականիշի վրա նշել «ՀԱՅԱՍՏԱՆ» անունը՝ որպես հաղթող երկրի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի էջում գրառում է թողել, որում նշել է, թե Թուրքիային ինչ սպասվում Ստամբուլում կայացած Համաշխարհային շախմատի օլիմպիադայում Հայաստանի հաղթանակի դեպքում:
«Այսօրվա հաղթանակի բերկրանքն ավելի քաղցրացնելու համար ասեմ, որ համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը: Որպես կանոն, այսպիսի պաշտոնական փոստային թողարկումներում հատուկ նշվում է տվյալ առաջնությունում հաղթանակ տարած երկրի անունը:

Այսպիսով, թուրքական նամականիշի վրա պատմության մեջ առաջին անգամ նշվելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» անունը` որպես հաղթող երկրի:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս բացառիկ հաղթանակի կապակցությամբ»,-գրել է Դեմոյանը:

Տեսանյութեր

Լրահոս