
Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրկին ներխուժել են Հյուսիսային Իրաք

Թուրքիայի ռազմաօդային ուժերը նոր հարվածներ հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարներին: Այս մասին հաղորդում է թուրքական Ihlas լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազմաթիվ F-16 ինքնաթիռներ թռել են Դիարբեքիրի իրենց բազայից և հարվածներ են հասցրել Զաբի ու Մետինայի ճամբարներին: PKK-ի ճամբարների ռմբակոծությունը տևել է մոտ մեկ ժամ, որից հետո թուրքական մարտական ինքնաթիռներն անվնաս վերադարձել են Դիարբեքիր: Զոհված կամ վիրավոր զինյալների թվի մասին ոչինչ չի նշվում: