Ռուսաստանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Վրաստանի ՆԱՏՕ ընդգրկվելու մասին Ռասմուսենի հայտարարություններին

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր մեկնաբանել է իր վրացական այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այն հայտարարությունը, թե Վրաստանի ապագա տունը ՆԱՏՕ-ում է.

«ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության մասին խոսակցությունները չեն ամրապնդում անվտանգությունը և փոխարենը խրախուսում են վրացական ղեկավարության ռևանշիստական ձգտումները: Տարածաշրջանում ստեղծված իրողությունները չճանաչելու՝ ՆԱՏՕ-ի ցանկությունը մեծացնում է Հարավային Կովկասի լարվածությունը. հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Այդօրինակ հայտարարությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել 2008 թվականին Հարավային Կովկասում տեղի ունեցած աղետալի իրադարձություններից և շարունակում Թբիլիսիին ուղարկել քաջալերող ազդանշաններ: Տարածաշրջանի անվտանգության ամրապնդման մեջ իրական ներդրում կարող են ունենալ Ժնևյան բանակցությունների շրջանակներում Վրաստանի կողմից հարևանների հանդեպ ուժի չգործադրման իրավաբանական հստակ երաշխիքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930