Բաժիններ՝

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել նոր ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:

Հրամանատար դառնալու ճանապարհի առաջին քայլերին ընդառաջ՝ երիտասարդները ծնողների ու հրամանատարների ներկայությամբ երդվել են ծառայել պատասխանատվությամբ, նվիրումով և արժանապատվորեն:

Ողջունելով և շնորհավորելով սաներին՝ ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մաղթել է արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարիներ՝ հորդորելով ուսումնառության ընթացքում ջանք չխնայել մասնագիտական բարձր պատրաստվածություն ձեռք բերելու, հմուտ ու բանիմաց հրամանատար և առաջնորդ դառնալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930